Շոու բիզնես

Հայաստանում «Եվրատեսիլ-2014»-ի առաջին կիսաեզրափակիչին հեռուստադիտողները կարող են հետևել ժամը 23:00-ին

3 րոպեի ընթերցում

Հայաստանում «Եվրատեսիլ-2014»-ի առաջին կիսաեզրափակիչին  հեռուստադիտողները կարող են հետևել ժամը 23:00-ին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014»-ի առաջին կիսաեզրափակիչին մնացել են հաշված ժամեր: Երաժշտական այս մրցույթին ամեն տարի հաջողվում է հեռուստացույցի մոտ հավաքել միլիոնավոր հեռուստադիտողների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի տարածքում մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կցուցադրիվի մայիսի 6-ին Առաջին ալիքի ուղղիղ եթերում ժամը 23:00-ին: Մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն ելույթ կունենա առաջին համարի ներքո: Այս երեկո առաջին կիսաեզրափակիչին 10 տեղի համար կպայքարեն 16 երկրների` Հայաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսատանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Ռեմոյի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Մոնտենեգրոյի, Հունգարիայի ներկայացուցիչները:

Առաջին կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից 10-ը կընտրվեն ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում 50/50 հարաբերակցությամբ:

Արամ MP3-ի երկրպագուները շարունակում են բարեմաղթանքներով և սատարող կոչերով հեղեղել նրա ֆեյսբուքյան էջը:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն Արամ MP3-ին ներառել էր «Եվրատեսիլ-2014»-ի մայիսի 4-ին տեղի ունեցած բացման արարողության կարմիր գորգի վրա հայտնված ամենաոճային մասնակիցների շարքում: Արամ MP3-ն, ով, համաձայն բուքմեյքերների կանխատեսումների, այս տարվա «Եվրատեսիլ»-ի առաջատարն է, հայտնվել է կարմիր գորգին իտալական մաֆիոզիի ոճային տեսքով` կանաչ գուլպաներով, մանուշակագույն փողկապով, սև ակնոցով:

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակին մեծ էկրանի առաջ սատարել ցանկացողները կարող են այցելել Yerevan Mall, ուր այցելուների համար մուտքն ազատ է: .

Երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Not alone երաժշտության հեղինակը Արամ MP3-ն է, խոսքի հեղինակը` Գարիկ Պապոյանը:Ի դեպ,Եվրոպական հեռարձակողների միությունը և «Եվրատեսիլ» երգի մրցույթի ստուգիչ խումբը որոշել են այս տարի առաջին անգամ հրապարկել միջազգային երգի մրցույթին մասնակցող երկրների ազգային ժյուրիի անդամների անունները, ովքեր քվեարկելու են եզրափակիչի և համապատասխան կիսաեզրափակիչների ժամանակ:Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված եներգչուհիներ Ինգա, Անուշ Արշակյանները, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը,քանդակագործ,նկարիչ Արման Դավթյանը: Ժյուրիի նախագահն է երաժիշտ, պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ասատուր Ասատրյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում