Կոպենհագենում Արամ MP3-ի փորձին առաջին անգամ ցուցադրվել է նրա բեմական հագուստը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2014»-ի շրջանակում Կոպենհագենում տեղի է ունեցել Հայաստանի պատվիրակ Արամ MP3-ի ելույթի երկրորդ փորձը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մրցույթի պաշտոնական eurovision.tv կայքը, փորձի ընթացքում առաջին անգամ ցուցադրվել է նրա բեմական հագուստը, ինչպես նաև փորձարկվել են շոուի տեխնիկական տարրեր:

Բեմում օգտագործվել է քամի արտազատող հատուկ սարք, որը ստեղծել է տպավորություն, որ մրցույթի մեր երկրի պատվիրակը առերեսվում է փոթորիկի հետ: Արամ MP3-ն իր ելույթի ժամանակ բեմում միայնակ է առանց բեք վոկալի, կամ այլ արտիստների մասնակցության` ներկայացնելով ազդեցիկ վոկալ: Կայքը գրում է, որ ելույթի տեխնիկական տարրերն օգտագործվում են որպես հավելում` հայաստանյան ներկայացուցչի Not alone երգի ուժեղ «մեսիջը» փոխանցելու համար:

Երգչի բեմական հագուստը մոխրագույն է եղել: Նա բաճկոնի վրա կրել է հայկական դրոշի գույներով շեղանկյունաձև զարդ, սև ձեռնոցներ և սև կոշիկներ: «Մենք դեռ չենք որոշել` ես պետք է կրեմ մոխրագույն, թե սև վերնաշապիկ, ինձ սևն ավելի է դուր գալիս»,- փորձից առաջ ասել է Արամ MP3-ն: Նա նաև պատմել է, որ առավոտյան մշտապես վաղ արթնանալը և միանգամից երգելը բավական դժվար է, այդ պատճառով ինքը վաղ է արթնացել և որոշ ձայնային վարժություններ է կատարել:

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակությունն ապրիլի 27-ից արդեն Կոպենհագենում է, իսկ ապրիլի 28-ին մեր պատվիրակ Արամ MP3-ն իր առաջին փորձն է ունեցել եվրատեսիլյան բեմում: Արամ MP3-ն ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում` մայիսի 6-ին` առաջին համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Not alone երգի հեղինակը Արամ MP3-ն է, խոսքի հեղինակը` Գարիկ Պապոյանը:«Եվրատեսիլ-2014»-ին ընդառաջ մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն սատարման պակաս չի զգա: Մայիսի 2-ին նրա ընկերները, երկրպագուներն ու պարզապես ակումբային կյանքը սիրող մարդիկ կհավաքվեն Երևանի «Կամի» ակումբում, որի նախաձեռնությամբ հետաքրքիր անակնկալ կմատուցվի երգչին: Ի դեպ,Եվրոպական հեռարձակողների միությունը և «Եվրատեսիլ» երգի մրցույթի ստուգիչ խումբը որոշել են այս տարի առաջին անգամ հրապարկել միջազգային երգի մրցույթին մասնակցող երկրների ազգային ժյուրիի անդամների անունները, ովքեր քվեարկելու են եզրափակիչի և համապատասխան կիսաեզրափակիչների ժամանակ:Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված եներգչուհիներ Ինգա, Անուշ Արշակյանները, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը,քանդակագործ,նկարիչ Արման Դավթյանը: Ժյուրիի նախագահն է երաժիշտ, պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ասատուր Ասատրյանը։

Հայերեն English

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում