«Եվրատեսիլ 2014»-ի ազգային ժյուրիում Հայաստանը կներկայացնեն Ինգա և Անուշ Արշակյանները, Ավետ Բարսեղյանը

3 րոպեի ընթերցում

ԿՈՊԵՆՀԱԳԵՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի ժյուրիի կազմն արդեն հայտնի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպական հեռարձակողների միությունը և «Եվրատեսիլ» երգի մրցույթի ստուգիչ խումբը որոշել են այս տարի առաջին անգամ հրապարկել միջազգային երգի մրցույթին մասնակցող երկրների ազգային ժյուրիի անդամների անունները, ովքեր քվեարկելու են եզրափակիչի և համապատասխան կիսաեզրափակիչների ժամանակ:Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված եներգչուհիներ Ինգա, Անուշ Արշակյանները, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը,քանդակագործ,նկարիչ Արման Դավթյանը: Ժյուրիի նախագահն է երաժիշտ, պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ասատուր Ասատրյանը։ Ազգային ժյուրիների կազմում են բազմաթիվ հայտնի և ժողովրդականություն վայելող արվեստագետներ, ովքեր նախկինում մասնակցել են «Եվրատեսիլ» մրցույթին` Ստելլա Ջոունսը (1995 թվական` Ավստրիա), Նիգար Ջամալը (2011 թվական` Ադրբեջան), Իրիսը (2012 թվական` Բելգիա), Բոբ Սավենբերգը (1991 թվական` Բելգիա), Լիսե Քաբլը (անցած տարի հաղթած Only Teardrops երգի ստեղծագործական կազմում է եղել), Քաիջա Քերքինեն (1991 թվական` Ֆինլանդիա), Յոհաննան (2009 թվական` Իսլանդիա), Շառլ ՄքԳեթիգանը (1994 թվական` Իռլանդիա), Լիամ Ռայլին (1990 թվական` Իռլանդիա), Նելլի Սիոբանուն (2009 թվական` Մոլդովա), Շտեֆան Ֆիլիպովիչը (2008 թվական` Մոնտենեգրո), Ռութ Ջաքոթը (1993 թվական` Նիդերլանդներ), Մարլինեն (1999 թվական` Իռլանդիա), Մագդալենա Թուլը (2011 թվական` Լեհաստան), Միետեկ Սչեշնյակը (1999 թվական` Լեհաստան), Նիկոլա Մատեին (2008 թվական` Ռումինիա), Իվան Բրոգինին (2012 թվական` Շվեյցարիա), Քարիի Գրանթը (1983 թվական` Միացյալ Թագավորություն):

«Մենք գտնում ենք, որ մրցույթից առաջ ժյուրիի անդամների հրապարակումն ավելի շատ կնպաստի քվերակության թափանցիկության երաշխավորմանը, ինչպես նաև շոյված ենք տեսնելու, որ երաժշտական ինդուստրիայի այսքան շատ մասնագետներ են ընդգրկվել խորհրդում` իրենց ներդրումն ունենալու Եվրատեսիլ երգի մրցույթում»,- նշել է Եվրոպական հեռարձակողների միությունը ներկայացնող Ջոն Օլա Սանդը:

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում