Սպորտ

Լևոն Արոնյանը դարձյալ երկրորդն է

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը դարձյալ երկրորդն է

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի ազգային թիմի առաջատար Լևոն Արոնյանը կրկին երկրորդ տեղում է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մայիս ամսվա լավագույնը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Նա ունի 2882 միավոր: Լևոն Արոնյանի վարկանիշն անցած ամսվա համեմատությամբ ավելացել է 3 միավորով:

Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Ալեքսնադր Գրիշչուկը, Վիշի Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Վեսելին Տոպալովը և նորեկ Լայներ Դոմինգեսը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում