Տարածաշրջանային

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են Ինջիղուլյանի եւ 5 հոգանոց հայ ընտանիքի հետ

1 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են Ինջիղուլյանի եւ 5 հոգանոց հայ ընտանիքի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եւ 5 հոգուց բաղկացած մեկ ընտանիքի անդամների հետ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,Կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Իլահա Հուսեյնովան ANS PRESS լրատվական գործակալությանը հայտնել է, որ հանդիպումը տեղի ունեցել ապրիլի 29-ին Բաքվում: Հանդիպման ժամանակ Ադրբեջանում պահվող գերիներին տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքների մասին: Նրանց տեղեկություններն էլ պետք է փոխանցվեն ընտանիքների անդամներին:

Անցյալ տարվա օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, մթության պատճառով մոլորվելով ադրբեջանա-հայկական զորքերի շփման գծում, պատահաբար անցել է ադրբեջանական հատված եւ գերեվարվել տեղաբնակների կողմից: Բացի այդ, Ադրբեջանում են գտնվում նաեւ Հայաստանի քաղաքացի մի ընտանիքի անդամ 5 անձինք` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները: Նրանք սահմանը հատել են Նախիջեւանի մասում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում