Քաղաքականություն

ՀՀԿ-ն է եղել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը. Շարմազանով

2 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն է եղել  Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գալուստ Սահակյանը դրական է վերաբերում այն հանգամանքին, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներն ունեն իրենց կարծիքները քաղաքական գործընթացների վերաբերյալ: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Շարմազանովը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիի հարցազրույցի վերաբերյալ հարցին, նշեց, որ ցանկացած մարդ կարող է ունենալ իր կարծիքը և ազատ արտահայտել այն: «Մենք չենք ապրում տոտալիտար երկրում, այլ ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ պաշտոնաթող նախագահներն ունեն իրենց կարծիքն արտահայտելու իրավունք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը պատասխանելով դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի կարծիքն իր մեջ քննադատություն է պարունակում:

Շարմազանովն անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե կառավարությունում նշանակվում են Ռոբերտ Քոչարյանի կադրերը: «Կառավարությունում հիմա Հանրապետական կուսակցության կադրերն են, իսկ ինչ վերաբերվում է այդ խոսակցություններին, ապա ասեմ, որ և 1998թ. և 2003թ. Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը եղել է հենց ՀՀԿ-ն, և բոլորովին էլ զարմանալի չէ, որ այդ մարդիկ աշխատել են նաև նրա կաբինետում»,- ասաց Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ն 10 տարի արդյունավետ համագործակցել է Ռոբերտ Քոչարյանի հետ և նրա ղեկավարման տարիներին էլ եղել է ամենաազդեցիկ քաղաքական ուժը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում