Մենք ոչ թե ցավակցություն, այլ ներողություն ենք ուզում լսել Էրդողանից. Դիարբեքիրի վերջին հայը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավ արեւելքում գտնվող Դիարբեքիրի (պատմական Տիգրանակերտ) վերջին հայերից մեկը` 84-ամյա Սըթքը Էքենը գտնում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա` ապրիլի 24-ի կապակցությամբ նահատակների թոռներին ցավակցություն հայտնելու` երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը բավարար չէ: «Հայ ժողովուրդը ոչ մեկին վնաս չի տվել, բայց բազմաթիվ ցավեր է տեսել: Մենք Էրդողանից ոչ թե ցավակցություն ենք ուզում լսել, այլ` ներողություն», -ասել է նա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայ տարեցն ասել է թուրքական DemokratHaber լրատվական կայքի հետ զրույցում:

Սըթքը Էքենը ծնվել է Դիարբեքիրի նահանգի Սիլվանի շրջանի Բաշըբույուք հայկական գյուղում: Հայոց ցեղասպանությունից մազապուրծ գյուղի բնակչությունը հետագայում թուրքական իշխանությունների ճնշումների պատճառով գաղթել է Սիրիա, Եվրոպա, Ստամբուլ: Սակայն Էքենը գերադասել է մնալ իր գյուղում, որտեղ հետո քրդեր են սկսել բնակվել: Ամուսնացել է իր նման ծագումով հայ Բայզայի հետ: 1960 թվականից բնակվում է Դիարբեքիրի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն կից փոքրիկ տնակում: Նրանք զբաղվում են եկեղեցու մաքրությամբ:

Սըթքը Էքենը պատմել է, որ մինչեւ 30 տարեկան դառնալը բնակվել է քրդաբնակ Բաշըբույուք գյուղում եւ քրդերենը սովորել համագյուղացիներից, իսկ թուրքերեն սովորելէ բանակում ծառայելու ժամանակ: Հայ տարեցը զարմացած է, որ Թուրքիայում ոչ մեկը չի կարողանում ապրել եղբայրաբար: «Ինչո՞ւ այս երկրում բոլորը չեն կարող ապրել եղբայրաբար: Հուսադրողն այն է, որ այս երկրում այլեւս արյուն չի հոսում: Հայերն այս երկրի բնիկ տարրերից մեկն են: 1915 թ. իրադարձությունները մարդկային ամոթ են: Թուրքական իշխանությունները պետք է ներողություն խնդրեն հայերից, ոչ թե ցավակցություն հայտնեն: Մենք մեր ցավերը մեր մեջ մշտապես հիշում ենք: Կարեւոր է, որ դա հիշեն նաեւ ուրիշները», -ասել է կյանքի վերջին շրջանն ապրող դիարբեքիրցի վերջին հայը:

Հայերեն English Русский

ՀՀ ՄԻՊ-ը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր

«Սյունիք» ֆուտբոլային ակումբն ու «Արմենիա ինշուրանս» -ը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցով չարտոնված երթուղիներով անցնող 2 լցանավ կանգնեցնելու մասին

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԱԱ-ի հրում վարժության բրոնզե մեդալակիր է

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում