Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետը համընկնում է ԲՀԿ դիրքորոշման հետ. Գագիկ Մինասյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը, ինչպես ցանկացած այլ քաղաքական գործիչ, ունի իր վերաբերմունքը ընթացող քաղաքական զարգացումների վերաբերյալ: Այս մասին ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին: «Ցանկացած քաղաքական գործիչ իր գնահատականները կարող է հնչեցնել քաղաքական զարգացումների վերաբերյալ, որոնք միշտ չէ, որ կարող են համընկնել Հանրապետական կուսակցության տեսակետների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Մինասյանը:

Պատգամավորն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի գնահատականներն ավելի շատ համընկնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեսակետների հետ: «Եթե դուք ուշադիր էիք, ապա սահմանադրական բարեփոխումների մասին լրատվության տարածումից հետո այդ հայեցակարգի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը բառացիորեն կրկնում էր այն ձևակերպումները, որ տվեց երկրորդ նախագահը իր հայտնի հարցազրույցում»,- ընդգծեց պատգամավորը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2.rd.am կայքին հարցազրույց էր տվել, որում անդրադարձել էր Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, ինչպես նաև մի շարք օրակարգային խնդիրների: Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, նշել է, որ չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Չկա նաև արտաքին ճնշում` պայմանավորված համընդհանուր ժողովրդավարական կանոններին Սահմանադրության ինչ-ինչ անհամապատասխանությամբ:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան