Վլադիլեն Բալյանը 90 տարեկան է և նոր ստեղծագործական ծրագրերով լեցուն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի համար ապրիլի 25-ը տոնական է, նա նշում է ծննդյան 90-ամյակը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կոմպոզիտորը պատմեց, որ պատրաստվում է նշել օրը ընտանիքի, բազմաթիվ հարազատների շրջապատում: «Տղաս է գալու իր ընտանիքի հետ, ինչպես նաև աղջիկս իր ընտանիքով: Երկու թոռներս Գերմանիայից նույնպես ներկա են գտնվելու, հավաքվելու ենք, նշելու»,- ասաց Բալյանը:

Նա խոստավանեց, որ վաղ առավոտից զանգերի պակաս չի զգացել: Նրան առաջինը շնորհավորողների թվում է եղել նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Առավոտ կանուխ զանգահարեց Հասմիկ Պողոսյանը, մենք հետաքրքիր ծրագրեր ունենք իրականացնելու: Նա շնորհավորեց ինձ և ասաց, որ պետք է այս տարի իրագործենք այդ ծրագրերը»,- նշեց Բալյանը:

Առաջիկա ծրագրերի թվում են նրա` Արամ Խաչատրյանի, Սվետոսլավ Ռիխտերի, Պավել Լիսիցյանի, երաժշտական ոլորտի այլ հեղինակավոր ներկայացուցիչների մասին կոմպոզիտորի արժեքավոր հուշերի տպագրությունը:

Մաեստրոն նաև մեծ ուրախությամբ սպասում է «Առաջին ալիքի»-ի «Երգ երգոց» հաղորդման ապրիլի 27-ի եթերին, որը նվիրված է լինելու իր ստեղծագործական գործունեությանը:Տարին Բալյանի համար հոբելյանական է լինելու, քանի որ ծրագրված են այլ միջոցառումներ ևս, որոնք հանդիսատեսին կրկին կներկայացնեն կոմպոզիտորի արվեստը և անցած ուղին:

Բալյանը ծնվել է 1924թ. ապրիլի 25-ին, Երևանում: Սովորել է Ռ.Մելիքյանիանվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև` ԵրևանիԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական և խմբավարային ֆակուլտետներում: 1952-1954թթ եղել է ԼենինականիԿարա-Մուրզայիանվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: Եղել է Հայաստանի Ռադիոյի երաժշտական հաղորդումների առաջին գլխավոր խմբագիրը: 1955-61թթ ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը: 1964-65թթ եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրենը: 1966թ. ստեղծել էԱլ.Սպենդիարյանիանվան տուն-թանգարանը և մինչ 1972թ. եղել է տնօրենը: 1981թ-ից եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի ղեկավարը: Ստեղծագործել է տարբեր ժանրերում` սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային: Հեղինակել է բազմաթիվ երգեր: Հայաստանի Կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի Հայերի միությունների անդամ է: «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահն է: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

«Արմենպրես»-ի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է սիրելի մասեստրոյին` մաղթելով քաջ առողջություն և նորանոր ստեղծագործական ծրագրերի իրականացում:

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին