Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելեր 2/9.Մարկեսի մահից հետո նրա ստեղծագործությունները ավելի մեծ պահանջարկ են վայելում

7 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 2/9.Մարկեսի մահից հետո նրա ստեղծագործությունները  ավելի մեծ պահանջարկ են վայելում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է երկար հիվանդությունից հետո ապրիլի 17-ին կյանքի 88-րդ տարում վախճանված կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակը: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` շատ հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը այսշաբաթ երկրորդ հորիզոնականում է: Գիրքը հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Այն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշված օրինակներ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:

Գերմանացի գրողՖրանցԿաֆկայի«Դղյակը»զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Այն համարվում է 20-րդ դարի գրականության մեծագույն նվաճումներից մեկը:

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի դափնեկիր երջանկահիշատակԼևոնԽեչոյանի«Մհերիդռանգիրքը»վեպը, որը լույս է տեսել վերջերս: Գրողի մահվանից հետո այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց:

ԳրիգորՆարեկացու«Մատյանողբերգության. Տաղեր»գիրքը զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկ տարուց ավելի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

«Երևանյան բեսթսելեր»-ի վեցերորդ հորիզոնականում Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները» հուշագրությունների գիրքն է: Արտաքին գործերի նախարարությունում աշխատելու տարիների իրադարձություններից բացի, հեղինակը դրվագներ է ներկայացնում իր կենսագրությունից և անցած ճանապարհից:

ԲրազիլացիժամանակակիցգրողՊաուլոԿոելյոյիհայտնի«Տասնմեկրոպե»-ն նույնպես ընդգրկված է վարկանիշային աղյուսակում: Այս շաբաթ այն յոթերորդ հորիզոնականում է: Գիրքը պատմում է Մարիա անունով մի մարմնավաճառի, նրա երազանքների, հասունացման և սիրո մասին: Այն սկսվում Է հեքիաթի պես և հեքիաթի պես Էլ ավարտվում: Անցնելով ամենատարբեր փորձությունների միջով՝ Մարիան ի վերջո հասկանում Է, որ իսկական սեռազգայական վայելքն անհնար Է առանց մարմինների և հոգիների ներդաշնակության, ինչը մարդուն կարող Է պարգևել միայն իսկական սերը:

Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրողՖրենսիսՍքոթՖիցջերալդի«ՄեծնԳեթսբին»է, որն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

ՎիլյամՇեքսպիրի«Համլետը»ևս բեսթսելերների ցանկում է: Այն զբաղեցնում է իններորդ հորիզոնականը: «Համլետը» համարվում է Շեքսպիրի ամենահաջողված ու նշանավոր ստեղծագործությունը։ Գրվել է 1600-ականների սկզբին և առաջին անգամ լույս է տեսել 1603-ին: Այս պիեսի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ կինոնկարներ, բեմադրվել բազում ներկայացումներ։

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում էգերմանացիգրողԲերնհարդՇլինկի«Ընթերցողը»վեպը:Այն տպագրության առաջին իսկ օրվանից արժանացավ ընթերցողների ուշադրությանը: Վեպը ներկայացնում է տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմությունը, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացմամբ: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են Հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրները:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Գաբրիել Գարսիա Մարկեսի

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 17
2 +2

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 16
3 *

Ֆրանց Կաֆկայի

«Դղյակը»

Ապոլոն 10
4 -3

Լևոն Խեչոյանի

«Մհերի դռան գիրքը»

Անտարես 8
5 *

Գրիգոր Նարեկացու

«Մատյան ողբերգության.Տաղեր»

Զանգակ 7
6 *

Վարդան Օսկանյանի

«Անկախությանճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները»

Անտարես 6
7 *

Պաուլո Կոելյոյի

«Տասնմեկ րոպե»

Գիտանք 6
8 0

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 5
9 *

Վիլյամ Շեքսպիրի

«Համլետ»

Անտարես 5
10 *

Բերնհարդ Շլինկի

«Ընթերցողը»

Զանգակ 5
Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում