Թուրքիան ժողովրդավար պետություն կարող է դառնալ միայն Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո. թուրքական սփյուռքի ներկայացուցիչներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայից հեռացած և Եվրոպայում «Եվրոպայի խաղաղության դեմոկրատական մեջլիս» (ABDEM) հասարակական կազմակերպությունը հիմնած տարբեր էթնիկ խմբերի անդամները Հայաստանում են հարգանքի տուրք մատուցելու 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրանք ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կներկայացնեն իրենց պահանջը Թուրքիայի Հանրապետության կառավարությանը` ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և կրել Եղեռնի հետեւանքների պատասխանատվությունը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրին կազմակերպության անդամները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Եվրոպայի խաղաղության դեմոկրատական մեջլիս»-ի նախագահ, ազգությամբ քուրդ Ռոժդա Յիլդիրիմի խոսքով` Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմությանն ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Մեր կազմակերպությունը Հայաստանում է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդին զորակցելու համար: Մենք այստեղ ենք, որ բողոքենք Թուրքիայի գործած ոճրի դեմ և պայքարենք խաղաղության համար: Մենք ուզում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցն ամեն տեղ լսելի լինի ու արդար ձևով լուծվի»,-ասաց Ռոժդա Յիլդիրիմը` հավելելով, որ իրենք Թուրքիայի սփյուռքի կազմակերպություն են, բայց Թուրքիայի ժողովրդավարության համար են պայքարում:

«Մեր գործերից մեկն էլ այն է, որ Թուրքիան ժողովրդավար երկիր դառնա ու առաջինը դա կարող է լինել Հայոց ցեղասպանությունը ճանաչելով»,-նշեց նա:

«Եվրոպայի խաղաղության դեմոկրատական մեջլիս»-ի ալեւիական կազմակերպությունների ներկայացուցիչԱլիէքբաֆ Փեկթաշն էլ նշեց, որ Հայաստանում է փոխանցելու աշխարհասփյուռ ալեւիների զորակցությունը հայ ժողովրդին: «Ուրախ ենք, որ Հայաստանում ենք հայերի ցավերը կիսելու համար: Մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը և հայերին զորակցելու համար ենք այստեղ: Թուրիքայի պետությունը պետք է հայերից ներողություն խնդրի ու կատարի այն պահանջները, որ հայերը առաջ են քաշում»,-ասաց Ալիէքբաֆ Փեկթաշը:

Հարցին, թե ինչպես են բանախոսները պատկերացնում ճանաչման դեպքում հայկական հողերի վերադարձը, երբ այնտեղ ապրում են քրդեր ու այլ փոքրամասնություններ, Ռոժդա Յիլդիրիմը պատասխանեց. «Եթե հայերը ուզում են ապրել իրենց հողերում, մենք, քրդեր լինելով, ուզում ենք հայերի հետ միասին ապրել: Մենք անցյալում հայերի հետ ապրել ենք և ուզում ենք ներկայում էլ ապրել»:

«Եվրոպայի խաղաղության դեմոկրատական մեջլիս» (ABDEM) հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2013 թվականի մարտի 21-ին: Կազմակերպության կենտրոնը Գերմանիայում է, ունի 57 խմբեր ողջ Եվրոպայում:

Հայերեն English Русский

Բաքվի հանցավոր ռեժիմը հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. ԵԽ պատգամավորը Փարիզին կոչ է անում արձագանքել

Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին

ՀՀ փոխվարչապետը և Իրանի դեսպանը մտքեր են փոխանակվել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի և տարածաշրջանային զարգացումների շուրջ

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ցանկը

Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր

ԵՄ-ն 30 մլն եվրո կտրամադրի Մոլդովային

Պենտագոնն ամեն ինչ կանի Մեքսիկայի հետ սահմանին վերահսկողությունը խստացնելու համար

Վարչապետն ու «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Բաքվում շարունակվում է Արայիկ Հարությունյանի և ԼՂ-ի նախկին պաշտոնյաների նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը

Վրաստանի և Հունգարիայի խորհրդարանները ստորագրել են շրջանակային գործընկերության համաձայնագիր