6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ կրկին գլխավորում է «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի դափնեկիր երջանկահիշատակ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպը, որը լույս է տեսել վերջերս: Գրողի մահվանից հետո այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց:
Երկրորդ հորիզոնականում երկար հիվանդությունից հետո ապրիլի 17-ին կյանքի 88-րդ տարում վախճանված կոլումբիացի գրողԳաբրիելԳարսիաՄարկեսի«Վերհիշելովիմտխուրպոռնիկներին»վիպակն է: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` շատ հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:
ԳրիգորՆարեկացու«Մատյանողբերգության»պոեմը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկ տարուց ավելի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:
Ֆրանսիացի գրողԱնտուանդըՍենտԷքզյուպերիի«Փոքրիկիշխանը»ստեղծագործությունըայս շաբաթ չորրորդ հորիզոնականում է:Գիրքը հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Այն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշված օրինակներ:«Փոքրիկիշխանը»թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:
ՎահրամՍահակյանի«Եսիմանկյունից»բանաստեղծությունների նոր ժողովածուն հայտնվել է բեսթսելերի ցանկում: Այն ներառում է Սահակյանի տարբեր տարիներին գրած բանաստեղծությունները: Գիրքը նախատեսված է չափահասների համար:
«Երևանյան բեսթսելեր»-ի վեցերորդ հորիզոնականում գերմանացի գրողՀերմանՀեսսեի«Ներսըևդուրսը»ստեղծագործությունն է, որը պատմում է Ֆրիդրիխ անունով մի մարդու մասին: Նրա համար ամենակարևորը տրամաբանությունն է և դրանից հետո միայն` գիտությունը: Չնայած հերոսի ազատամիտ լիելու հանգամանքին, այնուամենայնիվ, նա իրեն հանդուրժողաբար է պահում կրոնի հանդեպ, սակայն նրա համար խորապես ատելի ու անընդունելի է այն ամենը, ինչ ինքը սնոտիապաշտություն է համարում:
ՕսկարՈւայլդի«ԴորիանԳրեյիդիմանկարը»գիրքը վարկանիշային աղյուսակի հաջորդ գիրքն է: Ստեղծագործությունը հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից մեկը: Առաջին անգամ հրատարակվել է 1890թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն1891-ին:
Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրողՖրենսիսՍքոթՖիցջերալդի«ՄեծնԳեթսբին»է, որն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
Գերմանացի գրողՖրանցԿաֆկայի«Դատավարություն»ստեղծագործությունն այս անգամ իններորդ հորիզոնականում է: Կաֆկայի ստեղծագործությունների մեծ մասը տպագրվել է հեղինակի մահից հետո։
«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում էգերմանացիգրողԲերնհարդՇլինկի«Ընթերցողը»վեպը:Այն տպագրության առաջին իսկ օրվանից արժանացավ ընթերցողների ուշադրությանը: Վեպը ներկայացնում է տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմությունը, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացմամբ: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են Հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրները:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +4 |
Լևոն Խեչոյան «Մհերի դռան գիրքը» |
Անտարես | 12 | |
| 2 | 0 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմտխուր պոռնիկներին» |
ՎԱ-ՀԱ | 10 | |
| 3 | -2 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 10 | |
| 4 | * |
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 10 | |
| 5 | * |
Վահրամ Սահակյան «Ես իմ անկյունից» |
Անտարես | 8 | |
| 6 | * |
Հերման Հեսսե «Ներսը և դուրսը» |
Ապոլոն | 7 | |
| 7 | 0 |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ Պրինտ | 7 | |
| 8 | -4 |
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» |
Զանգակ | 7 | |
| 9 | -6 |
Ֆրանց Կաֆկա «Դատավարություն» |
Ապոլոն | 5 | |
| 10 | -5 |
Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» |
Զանգակ | -4 |