Սպորտ

Լևոն Արոնյանը սովորում է տանգո պարել

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը սովորում է տանգո պարել

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Լևոն Արոնյանը սովորում է տանգո պարել: «Շախմատային մարզումներ և սովորում եմ տանգո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրել է Արոնյանը:

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հուլիսի 9-13-ը կգլխավորի ամառային շախմատային ճամբարը Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում: Ճամբարը կազմակերպում են «Մետրոպոլիտեն չես» ընկերությունը եւ Ամերիկյան շախմատի ակադեմիան (տնօրեն` Արմեն Համբարձումյան): Պարապմունքների ընթացքում Արոնյանի օգնականները կլինեն, մասնավորապես, գրոսմայստերներ Մելիքսեթ Խաչիյանը, Տաթեւ Աբրահամյանը, միջազգային վարպետներ Անդրանիկ Մատիկոզյանը, Արմեն Համբարձումյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում