Հասարակական

Եվրամիությունը 2,6 մլն եվրո կտրամադրի Հայաստանին «Բագրատաշեն» անցակետի արդիականացման համար

4 րոպեի ընթերցում

Եվրամիությունը 2,6 մլն եվրո կտրամադրի Հայաստանին  «Բագրատաշեն»  անցակետի արդիականացման համար

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը 2,6 մլն եվրո կտրամադրի Հայաստանին՝ հայ-վրացական պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում սահմանների համալիր կառավարման որակը բարձրացնելու և անցակետերը նորագույն տեխնոլոգիաներով զինելու համար։ «Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» ու «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում» ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 4,3 մլն եվրո, նպատակ ունի հայ-վրացական սահմանի անցման կետերում ներդնել եվրոպական չափանիշներին համապատասխանող համալիր կառավարման տեխնոլոգիաներ, որոնք ուղղված կլինեն միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանմանը և մարդկանց շարժի դյուրացմանը։ Ծրագրի մեկնարկային համաժողովի ժամանակ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ սահմանների կառավարման համար պետք է կիրառվեն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ հնարավորինս հեշտացնելով և ավելի կանխատեսելի միջավայր տեղափոխելով մաքսավոր-գործարար հարաբերությունները։ «Այս ծրագրով Հայաստանի համար նախատեսված է իրականացնել դեպի «Բագրատաշեն» անցակետ ձգվող էլեկտրական ցանցի, գազատարի, օպտիկական մանրաթելային ցանցի կառուցապատման աշխատանքները, ինչպես նաև օժանդակել համապատասխան սարքավորումների և տեղեկատվական-տեխնոլոգիական համակարգարի ձեռքբերմանը, որոնք կնպաստեն Հայաստանում «մեկ պատուհանի» գաղափարի ներդրմանը։ Սա կարելի է համարել բավական հավակնոտ հանձնառություն, որը առաջիկա տարիներին շարունակական ուշադրություն է պահանջելու։ «Մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում հանրավոր կլինի պարզեցնել պետական անցակետերում սահամանային վերահսկողության և մաքսային հսկողությունը՝ բացառելով գործառույթների կրկնությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Խաչատրյանը։

Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան ողջունեց Հայաստանի և Վրաստանի համապատասխան մարմինների հանձնառությունն ուղղված երկու երկրներում սահմանների համալիր կառավարման համակարգերի ներդրմանն ու զարգացմանը։ «ԵՄ-ի հիմքում դրված է տարածաշրջանային համագործակցությունը, և մենք նման նախաձեռնություններն օգտակար ենք համարում նաև Հարավային Կովկասի համար։ Ուստի հորդորում եմ երկու երկրների սահմանի կառավարման ոլորտի մարմիններին շարունակել իրենց փոխգործությունն ու ընդլայնել տեղեկատվության փոխանակումը»,-ասաց Հրիստեան։

Ծրագրի շրջանակներում՝ բացի տեխնիկական վերազինումից, կիրականացվի նաև սահմանային գերատեսչությունների աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ։

Գործադիրը հավանություն է տվել «Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող Բագրատաշեն և Սադախլո պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում» ծրագրին, որի նպատակն է ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ, որոնք ուղղված են միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանմանը, մարդկանց միջսահմանային շարժի ակտիվացմանը: Իսկ ընդհանուր առմամբ, գործադիր մարմինը նպատակ ունի Բագրատաշեն, Բավրա, Գոգավան սահմանակետերի արդիականացման, դրանց համապատասխանեցման սահմանների համալիր կառավարման միջազգային չափանիշներին։

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում