The Beautified Project-ը երաժշտության միջոցով «ոչ» է ասում ցեղասպանություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:The Beautified Project հայկական անգլալեզու ռոք խումբն աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ակումբային համերգով հանդես կգա Երևանում: Խմբի երկրպագուները ապրիլի 24-ին `Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը «Ուլիխանյան» ակումբում միայն մեկ համերգ վայելելու հնարավորություն կունենան, որի ընթացքում կհնչեն խմբի երգերը երկու ակուստիկ կիթառի, թավջութակի և դաշնամուրի ուղեկցությամբ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը նշեց, որ կայանալիք համեգը նվիրվում է ոչ միայն Մեծ եղեռնի զոհերի, այլև աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների զոհերի հիշատակին: «Մենք ուզում ենք, որպեսզի աշխարհում չլինեն ցեղասպանություններ, և կարծում ենք, որ այս մասին պետք է բարձրաձայնել նաև երաժշտության միջոցով»,- ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով` անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում և որ ժողովուրդների դեմ է տեղի ունենում ոճրագործությունը այն դատապատելի է: «Կարևոր չէ, թե ինչ ազգային պատկանելություն ունի մարդը, քրիստոնյա է, թե մուսուլման, ցեղասպանությունը մնում է ցեղասպանություն»,- պարզաբանեց երաժիշտը:

Նա տեղեկացրեց, որ կայանալիք համերգը կտարբերվի նրանով, որ իրենք միայն մեկ օր կատարելու են նաևհայերեն ստեղծագործություններ: Առաջին անգամ խումբը հանդիսատեսի դատին կներկայացնի իրենց երգացանկում ընդգրկված «Կլիլիկիա» և չընդգրկված «Արագիլ» ստեղծագործությունները:«Այս երգերը մեր երգացանկում չեն ընդգրկվելու, պարզապես մենք որոշել ենք այս երեկոյի համար ներկայացնել դրանք: Կատարելու ենք նաև Սայաթ-Նովա»,- պատմեց The Beautified Project խմբի հիմնադիրը:

2011 թվականին The Beautified Project-ը հանդես է եկել համերգով Լոնդոնի ամենամեծ հայկական եկեղեցում` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, որը լուսաբանվել է նաև BBC-ի կողմից: 2013-ին Երեւանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 29-ին տեղի էր ունեցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երեկո: Առաջիկայում` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ խումբը ծրագրում է հանդես է գալու նոր նախաձեռնություններով:

The Beautified Project ռոք խումը հիմնադրվել է 2005 թվականին Անդրե Սիմոնյանի կողմից Լոնդոնում: Այն ամենահայտնի անգլալեզու երգացանկ ունեցող խումբն է Հայաստանում, ինչպես նաեւ առաջին ռոք խումբը, որի տեսահոլովակները ցուցադրվել են BBC եւ MTV հեռուստաալիքների բրիտանական տարբերակով: 2011 թ. հյուրախաղերի ընթացքում BBC-ն նկարահանել է վավերագրական ֆիլմ խմբի մասին: The Beautified Project-ը 2008 թ. թողարկել է իր Behind The Happy Mask, իսկ 2010-ին` Beyond The Butterfly, իսկ 2013-ին United We Fallերաժշտական ալբոմները:

Տաթևիկ Գրիգորյան

Հայերեն English Русский

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին

ԿԸՀ֊ն մեկ ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը