Toyota-ն ամբողջ աշխարհում գրեթե 6,6 միլիոն ավտոմոբիլ Է հետ կանչում անսարքությունների վերացման համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Toyota Motor Corp խոշորագույն ավտոմոբիլային կորպորացիան հայտարարել Է ամբողջ աշխարհում 27 մոդելների 6,58 միլիոն ավտոմոբիլի հետկանչման մասին: Ըստ կորպորացիայի հաղորդագրության՝ դրանցում անհրաժեշտ Է վերացնել կառավարման համակարգի եւ նստոցների ամրակման թերությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կորպորացիան այս մասին արդեն ծանուցել Է Ճապոնիայի կառավարությանը: Ըստ փորձագետների գնահատումների՝ դա կդառնա նորոգման համար ավտոմոբիլների խոշորագույն հետկանչումներից մեկն այս ճյուղի պատմության մեջ:
Հետ կանչվող ավտոմեքենաների թվում են 2005 թվականի հունվարից մինչեւ 2010 թվականի օգոստոսն արտադրված Yaris-ները, ինչպես նաեւ RAV4 «պարկետնիկը» եւ Hilux միկրոավտոբուսները, որոնք արտադրվել են 2004 թվականի հունիսից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերը:
Ինչպես հաղորդել Է Toyota-ն, Եվրոպայի երկրներում հետ Է կանչվում 850 հազար ավտոմոբիլ: Կորպորացիան պնդում Է, որ առայժմ դրանց հետ կապված որեւԷ միջադեպ չի գրանցվել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: