Միջազգային

Թուրքական ագրեսիվ քաղաքականության դեմ նստացույց կկայանա Հռոմում

2 րոպեի ընթերցում

Թուրքական ագրեսիվ քաղաքականության դեմ նստացույց կկայանա Հռոմում

ՀՌՈՄ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնը ծրագրում է նստացույց կազմակերպել Հռոմում Թուրքիայի դեսպանատան առջև` ընդդեմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության ագրեսիվ քաղաքականության: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց կենտրոնի արտաքին հարցերի պատասխանատու, ռազմական լրագրող Թալալ Խրայիսը: Կենտրոնը խաղաղությանը սատարող բոլոր անձնանց հրավիրում է ապրիլի 10-ին մասնակցել Թուրքիայի դեսպանատան դիմաց կայանալիք նստացույցին` միասնաբար «ո՛չ» ասելու Էրդողանի կառավարության ագրեսիվ քաղաքականությանը և նրա աջացկությանը Սիրիայի Քեսաբ քաղաքի դեմ իրականացված ահաբեկչական և ագրեսիվ գործողություններին:

Մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից հարձակումներ են սկսվել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա: Ըստ ստացված տեղեկությունների, հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» ահաբեկչական խմբավորումները: Հարձակումների արդյունքում գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել. նրանք ստիպված են եղել տեղափոխվել առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում