Լևոն Արոնյանը բացահայտել է շախմատի Բունդեսլիգայի առաջնությանը մասնակցելու գաղտնիքը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի առաջնության չեմպիոններ դարձան Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, ովքեր հանդես էին գալիս «Բադեն-Բադեն»-ի կազմում:Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պատմել է, թե ինչու է մասնակցել շախմատի Բունդեսլիգայի առաջնությանը: «Ակումբն ինձ թույլ տվեց խաղալ այն ժամանակ, երբ կցանկանամ: Դա միշտ իմ որոշումն է: Եվ ավելի լավ է, որ նախատեսված երկու պարտիաների փոխարեն մենք խաղացինք երեքը: Հավակնորդների մրցաշարում վատ ելույթից հետո պետք է համոզվեի, որ լավ շախմատիստ եմ: Երբ մի քանի պարտիայում պարտվում ես, քեզ հարկավոր է լինում զգալ հաղթանակի բերկրանքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանի խոսքը մեջբերում է Chess-news կայքը: Խանտի-Մանսիյսկում կայացած հավակնորդների մրցաշարում Արոնյանը զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը: