Միջազգային

Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզվել են տասնյակ տներ, տուժել է 10 մարդ

1 րոպեի ընթերցում

Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզվել են տասնյակ տներ, տուժել է 10 մարդ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարավում տեղի ունեցած երկրաշարժից տուժել և փլուզվել են տասնյակ տներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 10 մարդ: Այդ մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը»:

5,4 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Սիլոդու քաղաքից դեպի հարավարևելք ձգվող 7-րդ կիլոմետրին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երկրաշարժի ցնցումները զգացվել են 13 կմ շառավղով:

Ականատեսների խոսքով` երկրաշարժը, որը տեղի է ունեցել առավոտյան ժամերին, խուճապ է առաջացրել բնակիչների մոտ: Փլվել են նվազագույնը 20 տների պատեր: Փլատակների տակից դուրս է բերվել 10 մարդ, որոնց վիճակը գնահատվում է ծանր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում