Հասարակական

Սերժ Սարգսյանն այցելեց Բերդի բժշկական կենտրոն

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանն այցելեց Բերդի բժշկական կենտրոն

ԲԵՐԴ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տավուշի մարզի Բերդ քաղաքի բժշկական կենտրոնը շինարարական աշխատանքներիրից հետո կդառնա Բերդի տարածաշրջանի լավագույն բժշկական հաստատություններից մեկն ու առանց խոչընդոտների կսպասարկի տեղացիներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արամ Հարությունյանը նշեց, որ տեղացիները նախընտրում էին բուժում ստանալ Երևանում: Պատճառն այն էր, որ բժշկական կենտրոնում բացակայում էին ժամանակակից սարքավորումները:

Հարությունյանի փոխանցմամբ` բժշկական հաստատությունը կհամալրվի լավագույն գործիքներով, և տեխնիկական հագեցվածությամբ չի զիջի այլ կենտրոններին:

Շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով ապրիլի 5-ին Բերդի բժշկական կենտրոն էր այցելել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա Առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանի ուղեկցությամբ շրջեց բժշկական կենտրոնում, զրուցեց անձնակազմի հետ:

Բերդի բժշկական կենտրոնի արդիականացման աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ. ընդհանուր ներդրումը կազմում է 2 մլն 352 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Շինարարական աշխատանքների ավարտից հետո կենտրոնը կունենա ախտորոշիչ ծառայությունների և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ: Կենտրոնի հարկաբաժիններից մեկում կտեղակայվի ընդհանուր վիրաբուժական բաժանմունքն ու վիրահատական բլոկը` մեկ վիրասրահով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում