Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է նրա վարչապետ դառնալու ասեկոսեները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հերքել է լուրերն այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը վարչապետի հնարավոր թեկնածուներից մեկն է: «Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը»,- tert.am-ին ասել է Վիկտոր Սողոմոնյանը:

Ի պատասխան հարցի, թե 2013-ի տարեվերջին եւ 2014 տարեսկզբին Ռոբերտ Քոչարյանը միանգամայն անսպասելի հանդես եկավ Տիգրան Սարգսյանի քննադատությամբ, հետևաբար, գոհունակությա՞մբ է նա ընդունել հրաժարականի լուրը, թե ոչ, Վիկտոր Սողոմոնյանն ասել է. «Ես դեռ առիթ չեմ ունեցել 2-րդ նախագահի հետ քննարկելու վարչապետի հրաժարականը, եթե հատուկ արձագանքելու կարիք լինի, արձագանքը կփոխանցեմ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վիկտոր Սողոմոնյանը ևս մեկ անգամ հերքել է տեղեկատվությունը, թե Ռոբերտ Քոչարյանը ևս եղել է Դուբայում, որտեղ այս օրերին հանգստանում էին Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը և այլք:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինն ընդունել է հրաժարականը: Տիգրան Սարգսյանը գրառում է արել նաև Ֆեյսբուքում. «Սիրելի հայրենակիցներ, դեռևս փետրվարին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմհրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումիներկայացման պահը հետաձգել`մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսականհամաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլորայն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետիբարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր ևարդյունավետ աշխատանք»: Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնել է 2008թ.ապրիլի 9-ին:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան