Պաշտոնական

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Պերնիցկին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել նրան՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Սերժ Սարգսյանը և դեսպան Պերնիցկին երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին տարիներին դինամիկ զարգացող հայ-չեխական հարաբերությունների մասին, դրա վկայություններից մեկը համարելով 2014թ. հունվարին Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը բարեկամ Չեխիայի Հանրապետություն և բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները:

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու ներուժը՝ այդ համատեքստում կարևորելով միջխորհրդարանական, միջկառավարական և Հայաստանի ու Չեխիայի գործարար համայնքների միջև կապերի ամրապնդումն ու ակտիվ փոխգործակցությունը:

Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների դեսպաններն իրենց հերթին առավելագույն ջանքեր կներդնեն՝ հայ-չեխական հարաբերությունների վերոնշյալ դինամիկան պահպանելու և շարունակաբար զարգացնելու, ինչպես նաև համագործակցությունը փոխշահավետ ոլորտներում ընդլայնելու գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում