Լևոն Արոնյանը պարտվեց Սերգեյ Կարյակինին. Հավակնորդների մրցաշարի հաղթողն Անանդն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին տուրում Լևոն Արոնյանը պարտվեց Սերգեյ Կարյակինին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրոսմայստերների պարտիան բավականին երկար ընթացք ունեցավ և ավարտվեց 94-րդ քայլին: Ռուս շախմատիստն զբաղեցրեց երկրորդ տեղը:

Առաջինն իրենց պարտիան շատ արագ ավարտեց Մամեդյարով-Կարյակին զույգը: Գրոսմայստերները կատարեցին 30 քայլ և կիսեցին միավորը: Այնուհետև միավոր կիսեց Անանդը, ով խաղում էր Պյոտոր Սվիդլերի հետ: Եվ այսպես, աշխարհի նախկին չեմպիոնը 14 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և, չկրելով ոչ մի պարտություն, դարձավ մրցաշարի հաղթող: Անդրեյկին-Տոպալով զույգ երկար պարտիայից հետո համաձայնեց ոչ-ոքի խաղալ:

Մրցաշարի վերջին տուրին ներկա էր նաև ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլումժիմովը, ով Անանդ-Սվիդլեր պարտիայում կատարեց առաջին քայլը: Վիշվանաթան Անանդն ապահովել էր առաջին հորիզոնականը դեռևս նախավերջին տուրում` 1,5 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականում գտնվող շախմատիստներից: Հնդիկ գրոսմայստերը այս տարի նոյեմբերին կպայքարի նորվեգացին Մագնուս Կարլսենի հետ աշխարհի չեմպիոնի կոչման համար

Արոնյանն ամբողջ մրցաշարի ընթացքում տոնեց երեք հաղթանակ և կրեց չորս պարտություն: Իսկ ահա 7 պարտիաներում կիսեց միավորը մրցակիցներին հետ:Արոնյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը` մնալով 6,5 միավորով: Երկրորդ տեղում Կարյակինն է, իսկ 3-ից 6-րդ տեղերը հաջորդաբար զբաղեցրեցին Կրամնիկը, Անդրեյկինը, Մամեդյարովը և Սվիդլերը:

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարն այս տարի անցկացվում էր Ռուսաստանի Խանտի-Մանսիսկ քաղաքում: Այն մեկնարկել էր մարտի 12-ին:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից