Լոս Անջելեսի մոտակայքում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
1 րոպեի ընթերցում

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի մոտակայքում գրանցվել է 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Ֆրանս պրես» գործակալությունը:Նախնական տվյալների համաձայն` զոհեր և վիրավորներ չկան: Ցնցումների էպիկենտրոնը գտնվում է քաղաքից 35 կմ հեռավորության վրա: Վնասները Լոս Անջելեսում նվազագույն են եղել:
Որոշ թաղամասերում տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչպես նաև ջրատար խողովակներ են պայթել: Բացի դրանից, երկրաշարժի հետևանքով տեղական «Դիսնեյլենդ»-ը անջատել է ատրակցիոնները: