Տնտեսություն

ՄՄ քաղաքացիները միության անդամ որևէ պետությունում չպետք է իրենց միգրանտ զգան. Տատյանա Վալովայա

3 րոպեի ընթերցում

ՄՄ քաղաքացիները միության անդամ որևէ պետությունում չպետք է իրենց միգրանտ զգան. Տատյանա Վալովայա

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միության հիմնական բաղադրիչը թեև տնտեսականն է, սակայն միության մեջ կկարևորվեն աշխատուժին, ծառայություններին և կապիտալի շուկային վերաբերող հարցերը։ Այս մասին Երևանում անցկացվող «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան։ «Երկար քննարկումների արդյունքում մենք եկանք այն եզրահանգման, որ բացի առևտրային հարաբերություններից մեզ համար առաջնահերթություններ են նաև այլ հարցեր։ Նախ միության տարածքում աշխատուժը պետք է կարողանա տեղաշարժվել առանց որևէ քվոտաների։ Դրա համար պետք է լուծվեն նաև սոցիալական մի շարք հարցեր, որ վերաբերում են առողջապահությունը, կրթությանը, կենսաթոշակներին։ Մեր քաղաքացիները բնակություն հաստատելով միության անդամ որևէ պետությունում չպետք է իրենց միգրանտ զգան։ Միևնույն ժամանակ պետք է կարգավորվի ծառայությունների ոլորտը, իսկ կապիտալի շուկան այն հիմնական ոլորտներից է, որ պետք է միության տարածքում զարգանա ավելի արագ, քան մյուս ոլորտները։ Մենք ներկայում արդեն նախատեսում ենք, որ 2015-ին կստեղվի ֆինանսական շուկա, որն էլ թույլ կտա ֆինանսական կառույցներին արագ զարգանալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԵՏՀ կոլեգիայի անդամը։

Տատյանա Վալովայան խոստովանեց, որ վերջին շրջանում աշխատանքայի խմբերում ընթանում են սուր և թեժ քննարկումներ, սակայն վստահեցրեց, որ հայ գործընկերները դրանց լիիրավ անդամներ են և նրանցից ոչինչ չի թաքցվում։ «Նրանք մասնակիցն են այն գործընթացների, որ ընթանում են։ Մեր ներքին խոհանոցում ընթացող քննարկումները բաց և ազնիվ են։ Սուր քննարկումները հիմնականում ընթանում են երկու հարցերի շուրջ՝ տնտեսական և ինստիտուցիոնալ։ Մեր խնդիրն է այժմ պահպանել բալասնը անդամ պետությունների միջև՝ չվնասելով դրանց հետաքրքրություններին»,-ասաց Վալովայան։

Երևանում մեկնարկել է «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը։ համաժողովի առաջին նիստին ելույթներ ունեցան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը ԵԱՏՄ-ում

Տնտեսություն

Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը ԵԱՏՄ-ում

ՀՀ ՍԱՏՄ-ն գործադրում է բոլոր ջանքերը ՌԴ պտուղ-բանջարեղեն արտահանող 16 ընկերությունների հետ կապված իրավիճակն արագ կարգավորելու համար

Տնտեսություն

ՀՀ ՍԱՏՄ-ն գործադրում է բոլոր ջանքերը ՌԴ պտուղ-բանջարեղեն արտահանող 16 ընկերությունների հետ կապված իրավիճակն արագ կարգավորելու համար

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հունաստանում ՀՀ դեսպանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճի միտումները

Տնտեսություն

Հունաստանում ՀՀ դեսպանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճի միտումները

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 18/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 18/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 18/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 18/07/24

Նավթի գները նվազել են- 18/07/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են- 18/07/24

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Համաշխարհային բանկը Հայաստանին 102 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի առողջապահական համակարգը բարելավելու համար

Տնտեսություն

Համաշխարհային բանկը Հայաստանին 102 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի առողջապահական համակարգը բարելավելու համար

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում