ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆոնդային բորսան ԵԱՏՄ երկրների շարքում առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Նշվում է, որ Հայաստանի և Ղրղզստանի ֆոնդային բորսաները 2024 թվականի երկրորդ եռամսյակում ԵԱՏՄ երկրների շրջանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրի ծավալներով աճի առաջատարներն են դարձել
Առևտրի ծավալների աճ են նկատվել նաև ապրանքային բորսաներում, բացառությամբ «Եվրասիական առևտրային համակարգ» ապրանքային բորսայի (Ղազախստան): Միաժամանակ աճել են նավթամթերքների գների ինդեքսները, իսկ գյուղատնտեսական տարբեր տեսակների գների դինամիկան մնացել է բազմակողմանի։