Սպորտ

Լևոն Արոնյանը` հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրի մասին

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը` հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն անդրադարձել է հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրին:

«Եթե ես առաջին տեղում լինեի, ապա 27-րդ քայլում e4 չէի անի, քանի որ այն շատ ռիսկային քայլ կլիներ: Իսկ եթե ես պարտվեի, ապա արդարացի կլիներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանի խոսքերը մեջբերում է առաջնության պաշտոնական կայքը:

Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ առաջատարը Վիշի Անանդն է: Նա ունի 7,5 միավոր: Լևոն Արոնյանը 6,5 միավորով երկրորդ տեղում: Մրցաշարի 13-րդ տուրում Արոնյանը կխաղա Դմիտրի Անդրեյկինի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում