Մշակույթ

Վիգեն Չալդրանյանը Մեծ եղեռնի տարելիցին ընդառաջ ֆիլմ կնկարահանի Կոմիտասի մասին

3 րոպեի ընթերցում

Վիգեն Չալդրանյանը Մեծ եղեռնի տարելիցին ընդառաջ ֆիլմ կնկարահանի Կոմիտասի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ Վիգեն Չալդրանյանը պատրաստվում է նոր ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: Աշխատանքը նվիրված կլինի Կոմիտաս վարդապետի կյանքին ու գործին: Ռեժիսորը նկարահանման աշխատանքները կսկսի, երբ «Համազգային» պետական թատրոնում ավարտի «Համլետի» իր բեմադրությունը:

«Ամեն անգամ ֆիլմ անելիս ես կարոտում եմ թատրոնը, հետո ընդհակառակը` ֆիլմն ավարտելուց հետո սկսում եմ բեմադրություն անել: Այս անգամ շատ պատասխանատու գործ եմ ձեռնարկել, քանի որ ֆիլմը նվիրվում է Կոմիտաս վարդապետի հիշատակին: Կարևորագույն թեմա է, վաղուց եմ պատրաստվում այս իրադարձությանը: Ես կինոարվեստ մտել եմ 1985 թվականին «Ապրիլ» ֆիլմով, որը նվիրված էր հենց Եղեռնի զոհերի հիշատակին և հիմա էլ 30 տարի անց ևս նմանատիպ թեմայով ֆիլմի վրա եմ աշխատում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վիգեն Չալդրանյանը:

Սցենարի մասին ռեժիսորը չի պատմում: Պարզաբանում է` ֆիլմի առնչությամբ դեռ ոչինչ որոշված չէ: «Այժմ խմորումների ու գումար հայթաթելու փուլում եմ: Այսօր ինձ համար ամենակարևորը գումար գտնելն է, որովհետև եթե այն չգտնեմ, շատ դժվար կացության մեջ կհայտնվենք նկարահանող խմբի հետ: Իհարկե, նկարահանելու ինչ-որ փոքր գումար կա, ոչ շոշափելի, որով, ցավոք, հնարավոր չէ անել այդ ֆիլմը»,-ափսոսանք հայտնեց ռեժիսորը:

Վիգեն Չալդրանյանը հույս ունի գոնե մինչև 2015-ն ավարտել աշխատանքները և հանրությանը ներկայացնել գործը:

«Իմ ճակատին գրված է` ես միշտ շատ չնչին գումարներով ինչ-որ բաներ եմ ստեղծում: Ինձ միշտ կշտամբում են` սպասիր, թող գումար լինի, բայց ես իրատես մարդ եմ և գիտեմ, որ տարիներն ափսոս են: Կան ռեժիսորներ, որ 10 տարին մեկ անգամ են ֆիլմ ստեղծում: Դա ինձ համար չէ: Միշտ ցանկանում ես ներսումդ կուտակվածը ներկայացնել էկրանին, ծրագրեր ու ասելիքներ շատ ունես և պետք է կարողանաս այս կարճատև կյանքում իրականացնել բոլորը, հետք թողնես և կատարես առաքելությունդ: Իմ առաքելությունը բեմադրելն է»-համոզված է ռեժիսորը:

Վիգեն Չալդրանյանը նկարահանումների հենց մեկնարկին իր հետ նկարահանման հրապարակ կտանի իր ուսանողներին, ովքեր կմասնակցեն նկարահանումներին, կտեսնեն, թե ինչպես է ստեղծվում ֆիլմը, կսովորեն, կօգնեն, այդպիսով կստանան նաև պրակտիկ գիտելիքներ:

Չալդրանյանը հույս ունի, որ ֆիլմը կհասնի իր հաղթական եզրագծին: Կինոռեժիսոր,պրոդյուսեր,դերասան,սցենարիստՎիգեն Չալդրանյանը ծնվելէ1955թվականին Երևանում:Դպրոցականտարիներիցհաճախելէ«Հայֆիլմ»կինոստուդիայինկիցկինոդերասանի ստուդիա,ուրխաղացելէբազմաթիվդերեր: Սովորել էԵրևանիգեղարվեստաթատերական, այնուհետևՄոսկվայիկինեմատոգրաֆիայիպետականինստիտուտներում: «Հայֆիլմ»կինոստուդիայումստեղծելէբազմաթիվֆիլմեր:Հայտնի բեմադրությունների, կինոնկարների հեղինակ է:2001 թվականինպարգևատրվելէՀՀ«Մովսես Խորենացի»մեդալով:

Ռոզա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում