Սպորտ

Մեծ անհամբերությամբ եմ սպասում հաջորդ տուրերին. Լևոն Արոնյան

1 րոպեի ընթերցում

Մեծ անհամբերությամբ եմ սպասում հաջորդ տուրերին. Լևոն Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը մեծ անհամբերությամբ է սպասում Խանտի-Մանսիյսկում ընթացող հավակնորդների մրցաշարի հաջորդ տուրերին:

«Ես մեծ անհամբերությամբ եմ սպասում հաջորդ տուրերին: Հուսով եմ, դրանք ինձ համար ավելի գրավիչ կլինեն, քան մյուսների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանի խոսքերը մեջբերում է հավակնորդների մրցաշարի պաշտոնական կայքը:

Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարից անցել է 10 տուր (մրցաշարը բաղկացած է 14 տուրից): Արոնյանն այժմ ունի 5,5 միավոր և ընթանում է երկրորդ տեղում:

Առաջին տեղում 6,5 միավորով աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում