Սպորտ

Արոնյանը կիսեց միավորը Տոպալովի հետ. հավակնորդների մրցաշար

1 րոպեի ընթերցում

Արոնյանը կիսեց միավորը Տոպալովի հետ. հավակնորդների մրցաշար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վեսելին Տոպալովի հետ: Գրոսմայստերները կատարեցին 45 քայլ: Այժմ Արոնյանն ունի 5,5 միավոր,մրցաշարի առաջատար Անանդն ունի 6,5 միավոր::

Մյուս պարտիաներում միավորները կիսեցին` Սերգեյ Կարյակին-Դմիտրի Անդրեյկին և Վիշվանաթան Անանդ-Շախրիյար Մամեդյարով զույգերը: Անակնկալ պարտություն կրեց Վլադիմիր Կրամնիկը, ով զիջեց Պյոտոր Սվիդլերին:

Հաջորդ տուրում Արոնյանը կմրցի Պյոտոր Սվիդլերի հետ: Մյուս զույգերն են` Դմիտրի Անդրեյկին-Շախրիյար Մամեդյարով, Վեսելին Տոպալով-Սերգեյ Կարյակին, Վլադիմիր Կրամնիկ-Վիշվանաթան Անանդ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում