Շոու բիզնես

Բրյուսովցիների եվրատեսիլյան տեսահոլովակը դիտումների քանակով գերազանցել է որոշ երկրների երգերի հոլովակները

1 րոպեի ընթերցում

Բրյուսովցիների եվրատեսիլյան տեսահոլովակը դիտումների քանակով գերազանցել է որոշ երկրների երգերի հոլովակները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների անակնակալը «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի համար համացանցային քննարկումների առարկա է դարձել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`«Aram MP3 in Eurovision 2014 Promo Video»-ն ընդամենը 5 օրվա ընթացքում, մարտի 24-ի դրությամբ` հավաքել է 45 հազար 658 դիտում։ Դիտումների այս քանակը գերազանցել է Լատվիայի (31 հազար 347), Պորտուգալիայի (43 հազար 5), Շվեյցարիայի (42 հազար 957), Ֆինլանդիայի (21 հազար 281), Մալթայի (43 հազար 745) և Դանիայի (20 հազար 448) «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի մասնակիցների պաշտոնական տեսահոլովակների դիտումները։

Արամ MP3-ի «Not alone» երգը ևս «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի պաշտոնական կայքում ունի ամենաշատ` 1 մլն 243 հազար 980 դիտում: «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթը Հայաստան բերելու համար կան բոլոր նախադրյալները:

ԵՊԼՀ ուսանողները, ներդնելով իրենց մասնագիտական ունակությունները, «Եվրատեսիլ»-ի մասնակից 35 երկրներին կոչ էին արել քվեարկել Արամ MP3-ի «Not alone» երգի օգտին` յուրահատուկ տեսահոլովակի միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում