Շոու բիզնես

Հայաստանը Not Alone երգով կբացի «Եվրատեսիլ-2014»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը Not Alone երգով կբացի «Եվրատեսիլ-2014»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ն ելույթ կունենա առաջինը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` «Եվրատեսիլ 2014»-ի պաշտոնական կայքն այսօր հրապարակել է մրցույթի առաջին կիսաեզրափակիչի մասնակիցների ելույթների հերթականությունը: Մրցույթը մայիսի 6-ին Դանիայի մայրաքաղաքաք Կոպենհագենում կբացի Հայաստանը` Not Alone երգով:

Հայաստանից հետո բեմ դուրս կգան Լատվիան, Էստոնիան, Շվեդիան, Իսլանդիան, Ալբանիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելգիան, Մոլդովան, Սան Մարինոն, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Մոնտենեգրոն և Հունգարիան:

«Եվրատեսիլ-2014»-ի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում:

Մրցույթի այս տարվա հայաստանյան տեսահոլովակը համացանցում տարածում գտավ միանգամից. այն մրցույթի youtube-յան ալիքում դիտումների քանակով երկար ժամանակ ամենաառաջինն էր` 5 օրում ավելի քան 750 հազար դիտում ցուցանիշով: Բացի այդ, բուքմեյքերական ընկերություններն ամենատարբեր վարկանիշային կայքերի առաջին հորիզոնականներում տեսնում են Հայաստանի պատվիրակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում