Սպորտ

Լևոն Արոնյանը դեռ տեսնում է առաջին տեղի համար պայքարելու հնարավորություն

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը դեռ տեսնում է առաջին տեղի համար պայքարելու հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի կարծիքով` հավականորդների մրցաշարում առաջին տեղը զբաղեցնելու հնարավորություն դեռ կա: «Յուրաքանչյուր պարտիայի ես նայում եմ որպես առաձին փորձ: Արդեն անցել է մրցաշարի առաջին շրջանը, դեռ հնարավորություն կա պայքարելու առաջին տեղի համար, այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է: Պարզապես պետք է խաղալ և փնտրել հնարավորությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանի խոսքերը մեջբերում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում խաղացվել է 9 տուր: Արոնյանը 5 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը 6 միավորով Վիշվանաթան Անանդն է: 4,5-ական միավոր ունեն Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը և Շախրիյար Մամեդյարովը:

Մարտի 24-ին մրցաշարում հանգստի օր է: Արոնյանի հաջորդ մրցակիցը Վեսելին Տոպալովն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում