Սթիվեն Սփիլբերգի հիմնադրամը տեղեկություններ է հավաքում Հայոց Ցեղասպանության ժամանակ փրկվածների մասին

2 րոպեի ընթերցում

Սթիվեն Սփիլբերգի հիմնադրամը տեղեկություններ է հավաքում Հայոց Ցեղասպանության ժամանակ փրկվածների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեգենդար ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հիմնադրած «Շոա հիմնադրամը» փաստեր կհավաքի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է «Ռեգնում» գործակալությունը` վկայակոչելով Telegram.com կայքը, որին Սփիլբերգը տվել է հեռախոսային հարցազրույց և ներկայացրել իր ապագա ծրագրերը:

«Շոա հիմնադրամը» ստեղծվել է 1994 թվականին` գրավոր վկայությունների, փաստաթղթերի, Հոլոքոստից փրկված հույների, «Եհովայի վկաների», համասեռամոլների, ազատական-պրոգրեսիստների, քաղբանտարկյալների, պատանդների հարցազրույցների հավաքման և պահպանման նպատակով:

2006 թվականից հիմնադրամը տեղակայվում է Լոս Անջելեսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի տարածքում: 2014-ին կազմակերպության 20-ամյակի առթիվ որոշում ընդունվեց ընդլայնել հիմնադրամի գործունեությունը և սկսել հավաքել ձայնագրություններ և հարցազրույցներ Հայաստանում, Կամբոջայում և Ռուանդայում եղած ցեղասպանություններից փրկվածների հետ:

Հիմնադրամի ստեղծման գաղափարը Սփիլբերգի մոտ առաջացավ օսկարակիր «Շինդլերի ցուցակի» ստեղծման ժամանակ: Կազմակերպության ստեղծման միջոցները վերցվել էին այն եկամտից, որ ստացվել էր ֆիլմի համաշխարհային վարձույթի ընթացքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում