Սպորտ

Մեծ սիրով եմ ընդունում մարտահրավերը. Լևոն Արոնյան

1 րոպեի ընթերցում

Մեծ սիրով  եմ ընդունում մարտահրավերը. Լևոն Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը անդրադարձել է հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրի` Սերգեյ Կարյակինի հետ մրցավեճին:

«Մեծ սիրով եմ ընդունում մարտահրավերը եւ խաղում եմ միայն մրցակցի թույլտվությամբ: Խնդիրն այն է, որ երբ երկար եմ խաղում, ապա հետո չեմ կարողանում ֆուտբոլ խաղալ: Սերգեյը զրկեց ինձ ֆուտբոլից, սակայն ես շատ գոհ եմ, որ այժմ Անանդի հետ գլխավորում եմ մրցաշարային աղյուսակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Արոնյանը:

Հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով գերազանցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում