Սպորտ

Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի հանգստյան օրը ֆուտբոլ է խաղացել

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի հանգստյան օրը ֆուտբոլ է խաղացել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրին հաջորդած հանգստյանը օրը որոշել է ֆուտբոլ խաղալ:

Արոնյանի հետ հանգստյան օրն անցկացրել են նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և ՖԻԴԵ-ի աշխատակից Աղասի Ինանցը և ֆրանսահայ գրոսմայստեր, Լևոն Արոնյանի մարզիչ Տիգրան Ղարամյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանն այժմ մասնակցում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարին: Վեց տուրից հետո նա 3,5 միավորով երկրորդն է, իսկ առաջատար Վիշի Անանդն ունի 4 միավոր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում