Սպորտ

Ռուսներն ուժեղագույններն են, բայց այլ երկրների շախմատիստները ևս սովորել են լավ խաղալ. Լևոն Արոնյան

1 րոպեի ընթերցում

Ռուսներն ուժեղագույններն են, բայց այլ երկրների շախմատիստները ևս սովորել են լավ խաղալ. Լևոն Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի կարծիքով, շախմատային աշխարհում հիմա ուժեղագույնների թվում տարբեր երկրների ներկայացուցիչներ կան:

«Չնայած նրան, որ ռուսները համարվում են աշխարհի ուժեղագույն շախմատիստները, այլ երկրների շախմատիստներն ևս այժմ արդիական են և սովորել են բավականին լավ խաղալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանի խոսքերը փոխանցում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Արոնյանն այժմ մասնակցում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: 6 տուրից հետո նա 3,5 միավորով երկրորդն է, իսկ առաջատար Վիշի Անանդն ունի 4 միավոր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում