Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անդրեյկինին հետ. Հավակնորդների մրցաշար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը կիսեց միավորը Դմիտրի Անդրեյկինին հետ:
Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Գրոսմայստերները կատարեցին 48 քայլ: Այս տուրից հետո Արոնյանն ունի 3,5 միավոր և երկրորդ տեղում է:
Ոչ-ոքի ավարտվեց Անանդ-Կարյակին պարտիան: Այս տուրից հետո Անանդն ունի 4 միավոր, իսկ Կարյակինը` 2,5 միավոր: Շախրիյար Մամեդյարովը առավելության հասավ Պյոտոր Սվիդլերի նկատմամբ: Անակնկալ պարտություն կրեց Վլադիմիր Կրամնիկը, ով զիջեց Վեսելին Տոպալովին:
Հաջորդ տուրում Արոնյանը կմրցի Սերգեյ Կարյակինի հետ: Մյուս զույգերն են`Պյոտոր Սվիդլեր-Վիշի Անանդ, Վլադիմիր Կրամնիկ-Շախրիյար Մամեդյարով, Դմիտրի Անդրեյկին-Վեսելին Տոպալով:





