Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին. Հավակնորդների մրցաշար /լրացված/
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով ավարտեց հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրը:Արոնյանը երկրորդ տուրում ուժերն էր չափում ադրբեջանցի Շախրիար Մամեդյարովի հետ: 44-րդ քայլին ադրբեջանցին անձնատուր եղավ: Մյուս պարտիաներում Պյոտոր Սվիպլերը հաղթել է Դմիտրի Անդրեյկինին, իսկ Վեսելին Տոպալով-Վիշի Անանդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Վլադիմիր Կրամնիկը հաղթեց Սերգեյ Կարյակիին:
Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Վեսելին Տոպալովի հետ:



Լուսանկարները մրցաշարի պաշտոնական կայքի