1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դելիի վերին ատյանի դատարանը մարտի 13-ին հաստատել Է չորս տղամարդկանց մահավճիռը, որոնք մեղավոր են ճանաչվել 2012 թվականին ուսանողուհու խմբակային բռնաբարության եւ սպանության աղմկահարույց գործով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Դատավորը մերժել Է դատապարտյալների բողոքարկումները եւ հաստատել ստորին ատյանի դատավճիռը:
23-ամյա ուսանողուհին, որը հոգեթերապիա Էր ուսումնասիրում, դաժանաբար ծեծվել ու բռնաբարվել Էր ավտոբուսում: Նա մահացել Էր դրանից երկու շաբաթ անց՝ 2012 թվականի դեկտեմբերին:
Ուսանողուհու մահը զանգվածային բողոքների ալիք Էր առաջացրել ամբողջ Հնդկաստանում եւ հանգեցրել սեռական հանցագործությունների համար պատժի խստացման՝ ընդհուպ մինչեւ մահապատիժ: Բոլոր չորս ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: