Սպորտ

Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի գերխոշոր մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի գերխոշոր մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար և ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի գերխոշոր մրցաշարին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Լեւոն Արոնյանը հունիսի 2-13-ը կմասնակցի Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվելիք գերմրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Թոփալովը, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը: Եվս երկու մասնակիցներ հայտնի կդառնան ավելի ուշ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում