Հասարակական

Քեթրին Էշթոնը այցելել է Նոր Ջուղայի հայկական եկեղեցի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը մարտի 10-ին այցելել է Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Նոր Ջուղայի առաջնորդարանի պաշտոնական կայքը, վանքում Էշթոնին և Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Բաբկեն եպիսկոպոս Չարյանի գլխավորությամբ նրան ուղեկցող պատվիրակությանը դիմավորել են Շահինշահրի համայնքի հոգևոր տեսուչ Անանիա վարդապետ Գուճանյանը, խորհրդարանի, թեմական, կրոնական և այլ մարմինների ներկայացուցիչներ:

Պատվիրակության անդամները նախ այցելել են որմնանկարներով զարդարված և 350 տարվա պատմություն ունեցող Սուրբ ամենափրկիչ վանքի «Սուրբ Հովսեփ Արեմաթացի» եկեղեցի: Այստեղ շարականներ է կատարել վանքի «Կոմիտսաս» երգչախումբը` Արմեն Ամիրխանյանի խմբավարությամբ: Էշթոնն ու պատվիրակության մյուս անդամներն ունկնդրել են շարականներ, ապա դիտել եկեղեցու գունազարդ որմնանկարները, որոնք ներկայացնում են Հին ու Նոր կտակարանների ամբողջ պատմությունը, եկեղեցու պատվիրանները, Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքները, ինչպես նաև դրախտ-դժոխք պատկերը:

Վանքի Ծաղկի սրահում Սրբազան առաջնորդը հանդես է եկել ողջույնի խոսքով, պատմել իրանահայության կյանքի, նրանց ունեցած առավելությունների ու իրավունքների մասին: Ընդգծելով սերտ հարաբերությունները Իրանի կառավարության հետ` նա նշել է, որ այստեղ շուրջ 400 տարի քրիստոնյաները մուսուլման քույրների և եղբայրների հետ ապրել են հարգանքով և սիրով: Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ: Անդրադառնալով թուրք մերժողական գործիչ Դողու Փերինչեքին արդարացնելու ՄԻԵԴ որոշմանը` Սրբազան առաջնորդը հիշեցրել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն այս կապակցությամբ մեկ ամիս առաջ արդեն դիմել է Շվեյցարիային:

Սրբազան Հայրը Էշթոնին և պատվիրակներին մեկ անգամ ևս հիշեցրել է, թե ինչպես ադրբեջանական կողմը տարիներ առաջ մշակութային ցեղասպանություն իրականացրեց` ավերելով Հին Ջուղայի պատմական արժեք ներկայացնող խաղչքարերը: Նա հույս հայտնեց, որ Եվրախորհրդարանը կհնչեցնի այս հարցը և կդատապարտի նման արարքները` հետագայում ևս կանխելու նման ցեղասպանությունների շարունակությունը: Ի պատասխան Սրբազանի խոսքերի` Էշթոնը վստահեցրել է, որ հետևողական է լինելու մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

Հանդիպման ավարտին Սրբազան Հայրը նվերներ է հանձնել պատվիրակության անդամներին: Վերջիններս այցելել են նաև Սուրբ Ամենափրկիչ վանքի Խաչատուր Կեսարացու անվան թանգարան` քարտեզի վրա տեսնելով այն վայրերը, որտեղ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, Դեր-Զորից բերված նահատակների աճյունների բեկորները և այլն:

Այցի ավարտին Էշթոնը գրառում է թողել այցելուների մատյանում և լուսանկարվել ներկաների հետ:

Հայերեն English Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն