Այսօր Կանանց միջազգային տոնն է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը այն եզակի երկիրն է, որտեղ Կանանց միջազգային տոնի օրը մեկնարկում է հասարակության կողմից հռչակված ոչ պաշտոնական միամսյակը, որն ավարտվում է ապրիլի 7-ին՝ մայրության ու գեղեցկության օրը: Մարտի 8-ը Կանանց միջազգային տոնն է եւ տոնի առաջացման հետ կապված վարկածները բազմաթիվ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հին Հռոմում կանանց օր կար, երբ մեծարում էին մատրոններին` ազատածին եւ ամուսնացած կանանց: Այդ օրը մատրոններն ամուսիններից նվերներ էին ստանում եւ շրջապատվում սիրով եւ մեծ ուշադրությամբ: Ստրկուհիներին նույնպես նվերներ էր բաժին հասնում, ստանում էին նաեւ հանգստի իրավունք: Այդ օրը կանայք հագնում էին իրենց ունեցած ամենալավ հագուստները եւ այցելում ընտանեկան օջախը պահպանող Վեստա աստվածուհու տաճարը: Ամենաառաջին պատմական իրադարձությունն այս օրվա հետ կապված` 1857 թվականի մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի վատ պայմաններն էին: Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, որը կազմակերպում է կանանցից կազմված հեղափոխական ջոկատ, որը կանանց, այսպես ասած, անզուսպ էներգիան ուղղորդում է շահագործողների դեմ պայքարին: Վարկածներ կան, որ մարտի 8-ի պատմությունը կապվում է գարնան սկզբին նշվող հրեական Պուրիմ տոնի հետ: Մի վարկածով Կլարա Ցետկինն առաջարկում է այս տոնը նշել Պուրիմի հակադրությամբ` հրեա կանանց կրոնական սովորույթներից հետ պահելու համար: Այլ վարկածի համաձայն` այն շղարշ է` հրեական տոնն ամբողջ աշխարհում նշելու համար: Կես դար անց նյույորքյան սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները հիշեցին 1857 թ-ի տեքստիլագործների բողոքի երթը եւ 1908-ի մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909 թ-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հռչակեց Կանաց ազգային օր: 1910 թ-ին Կոպենհագենում կին սոցիալիստների միջազգային երկրորդ խորհրդաժողովում Կլարա Ցետկինն առաջարկում է կանանց տոնը դարձնել ամենամյա, սակայն հստակ օր չի մատնանշում: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Ելենա Գրիբերգն առաջարկում է մարտի 19-ը: Կանաց միջազգային օրն առաջինը նշվեց 1911 թ-ին որոշված օրը չորս երկրում (Ավստրիա, Գերմանիա, Դանիա, Շվեյցարիա): 1912 թ-ին օրը նշվեց դարձյալ «նեղ շրջապատով», այս անգամ` մարտի 12-ին: 1913-ին կանանց օրը Գերմանիայում նշվեց մարտի 12-ին, Ավստրիայում, Չեխիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում` մարտի 9-ին, Ռուսաստանում եւ Ֆրանսիայում` մարտի 2-ին: Եվ միայն 1914 թ-ին մարտի 8-ին միաժամանակ նշվում է վեց երկրում` Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում եւ Շվեկցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր եւ ոչ աշխատանքային: Առաջին աշխարահամարտը Եվրոպային ստիպում է մոռանալ տոները, բայց Ռուսաստանում բոլշեւիկյան հեղափոխությունից անմիջապես հետո կանանց միջազգային տոնը կրկին հիշվում է եւ ստանում պաշտոնականի կարգավիճակ: Ընդհանրապես, պատմաբանների ու քաղաքագետների համոզմամբ, Ռուսաստանում տոնի նկատմամբ մեծ ուշադրությունը պայմանավորված է աթեիստական նկատառումներով, քանի որ այն ստվերում է ուղղափառ եկեղեցու գարնան սկզբի տոնաշարը: Մարտի ութն առիթ էր, որպեսզի խորհրդային ժողովրդի ուշադրությունը շեղվեր կրոնական տոներից: 1965 թ-ից Խորհրդային Միությունում օրը համարվեց ոչ աշխատանքային: 1975 թ-ին խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿ-ը 1975 թ-ը ճանաչեց Կանաց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977 թ-ին մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային տոն: Սակայն փաստացի մարտի 8-ն այսօր նշում են միայն նախկին խորհրդային հանրապետություններում: ԱՊՀ երկրներից Հայաստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում: Ուկրաինայում տոնը նշվում է որպես կանանց միջազգային օր, իսկ Բելառուսում եւ Ուզբեկստանում` միայն Մայրության օր: Տոնը նշվում է նաև Վրաստանում: Անկախությունից հետո Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից, եւ որպես այլընտրանքային ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության եւ գեղեցկության օր, սակայն մարտի 8-ն այնքան խորն արմատներ էր գցել եւ դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձեւավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, եւ մարտի 8-ը վերականգնվեց: Ավելին` մարտի 8-ից ապրիլի 7-ը մեզանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ: Եվրոպական երկրներում մարտի 8-ը գրեթե մոռացության է մատնված:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան