Երևանյան բեսթսելեր 2/2. Լևոն Խեչոյանի գիրքը մեկ շաբաթում աննախադեպ մեծ թվով է վաճառվել

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի դափնեկիր Լևոն ԽեչոյանիՄհերի դռան գիրքը» վեպը, որը լույս տեսավ վերջերս հետմահու: Այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց: Խեչոյանի ընկերները մխիթարվում են այն փաստով, որ գրողը կարողացավ մահվանից առաջ գոնե տեսնել գրքի օրինակը:

ԼևոնԽեչոյանիմեկ այլ ստեղծագործություն` «Արշակարքա,Դրաստամատներքինի»պատմավեպն այս շաբաթ երկրորդ հորիզոնականում է: Այն երեք հրատարակություն է ունեցել: Լևոն Խեչոյանը, չվախենալով ֆինանսական և տեխնիկական սուղ վիճակից, երբ չկար ոչ գումար, ոչ էլ թուղթ, երբ դժվար էր ապրուստը իր և բոլորիս համար,1995թ. հրատարակեց իր ստեղծագործությունը: Վեպը վերահրատարակվեց 2002-ին, որին հաջորդեց երրորդ հրատարակությունը: Սա խոսում է այն մասին, որ Լևոն Խեչոյանի գրքերը գրախանութներում ամենափնտրվածներից են ու ամենահարցվածներից մեկը` գրադարաններում: «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպի մասին բազմաթիվ հոդվածներ և ուսումնասիրություններ են գրվել: Գիրքը հիմնված է 4-րդ դարի պատմական իրադարձությունների վրա, որոնք Խեչոյանը յուրովի է ներկայացնում ու մեկնաբանում: Գրողը պատմում է նաև նորագույն ժամանակների հայկական անկախ պետականության կայացման դժվարությունների մասին: Այդ առումով վեպը նաև մեր ժամանակների մասին է՝ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական ճանաչելիությամբ:

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է բոլոր ժամանակների ամենապահանջված գրքերից մեկը` ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Գիրք առաջին անգամ հրատարակվել է 1943 թ. և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունը: Այն տպագրել է «Անտարես» հրատարակչությունը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշվված օրինակներ: Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակ:

ԳրիգորՆարեկացու«Մատյանողբերգության»պոեմըևս ամենաշատ վաճառված գրքերի ցանկում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկություններով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրողՖրենսիսՍքոթՖիցջերալդի«ՄեծնԳեթսբին»է,որն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Գերմանացի գրողՖրանցԿաֆկայի «Դղյակը» զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը: Այն համարվում է 20-րդ դարի գրականության մեծագույն նվաճումներից մեկը:

Սրան հաջորդում է կոլումբիացի գրողԳաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»վիպակը: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:

Վարկանիշային աղյուսակի ութերորդ հորիզոնականն է զբաղեցնում Օնորե դը Բալզակի «Շագրենի կաշին» և «Երեսնամյա կինը» ստեղծագործություններն ամփոփող գիրքը:

Նախագծի վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է նաև երիտասարդ բանաստեղծԿարեն Անտաշյանի«Ծիլի-Ծով.գիրք հմայության»բանաստեղծությունների ժողովածուն: Այն հանրությանն առաջին անգամ ներկայացվել է բոլորովին վերջերս` փետրվարի 15-ին: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:«Ծիլի-Ծովը» կենաց հասուն բնազդների և հմայական հետազոտությունների գիրք է: Այստեղ ես սրբազնացնում եմ Ջուրը՝ որպես Կյանքի հիմնական հումք, և Կյանքը՝ որպես Ջրի հրաշալի հատկություն: Կյանքի ինքնարարումը ջրից նույնական է լեզվից իմաստներ խոսելուն, իսկ լեզվի բնազդին հետևելով բանաստեղծելը իրականություն հրահրող հմայություն է»,- գրել է հեղինակն իր նոր գրքի անոտացիայում:

«Երևանյան բեսթսելերը» եզրափակում է անգլիացի գրողՋորջՕրուելի«Անասնաֆերմա»ստեղծագործությունը, որը գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիստական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված էՉինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Լևոն Խեչոյան

«Մհերի դռան գիրքը»

Անտարես 288
2 +4

Լևոն Խեչոյան

«Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»

Անտարես 35
3 -2

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 16
4 -2

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նաիրի 15
5 -2

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 14
6 -1

Ֆրանց Կաֆկա

«Դղյակը»

Ապոլոն 11
7 +2

Գաբրիել Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 8
8 *

Օնորե դը Բալզակ

«Շագրենի կաշին» և «Երեսնամյա կինը»

Նաիրի 7
9 *

Կարեն Անտաշյան

«Ծիլի-Ծով. գիրքհմայության»

Անտարես 6
10 -3

Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա»

Անտարես 6

Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն English Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ