Քաղաքագետը Ղրիմի ինքնորոշումն Արցախի համար նպաստավոր է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի Ինքնավար Հանրապետության Հանրապետության ինքնորոշման գործընթացը կարող է նախադեպ դառնալ Արցախի համար: Ղրիմի ինքնորոշման նկատմամբ Ռուսաստանի Դաշնության դրական վերաբերմունքն անհրաժեշտ է պրոյեկտել Արցախի վրա: Այդ մասին մարտի 6-ին հրավիրած ասուլիսին նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Այս զարգացման մեջ կա մեզ համար մի փայլուն իրողություն, որը լուսարձակի նման լուսավորելու է: Ո՞րն է դա: Ղրիմի ինքնավարության կարգավիճակի բարձրացումը, գուցեև անջատումը Ուկրաինայից: Սա բացարձակորեն, 100 տոկոսով իրականացվող ինքնորոշման իրավունքի քաղաքական քայլ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շիրինյանը: Քաղաքագետը հիշեցրեց, որ ինքնորոշված Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է: «Ղրիմը ինքնորոշվում է, կարգավիճակն է փոխում, Ռուսաստանը հանդես է գալիս որպես երաշխավոր»,- ասաց Շիրինյանը՝ հավելելով, որ Ղրիմի ինքնորոշումը կարող է նախադեպ դառնալ Արցախի համար: Նա հիշեցրեց, որ 1989 թվականից պայքար է ընթանում ոչ միայն Արցախի անկախության, այլ նաև Մայր հայրենիքին միանալու համար:

Քաղաքագետն առաջարկում է ստեղծել ԼՂՀ, Հարավային Օսիայի, Աբխազիայի և Ղրիմի Ինքնավար Հանրապետության և այլ կիսաճանաչված կամ չճանաչված պետությունների դաշինք: Շիրինյանը համոզված է, որ Ռուսաստանը նույնիսկ միջուկային շանտաժի գնով կպահի Ղրիմի ու Ուկրաինայի արևելյան շրջանների նկատմամբ իր ազդեցությունը:

Ուկրաինայում տեղի ունեցած «մայդանային» հեղաշրջումից հետո իրավիճակը շարունակում է թեժ մնալ: Արդեն մի քանի օր է անհանգիստ է նաև Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում: Այդտեղ միաժամանակյա հանրահավաքներ են անցկացրել ռուսական ու արևտմտյան ինտեգրման կողմնակիցները: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 1-ին դիմել է Դաշնային Խորհրդին՝ ԶՈՒ-ն Ուկրաինայի տարածքում օգտագործելու հարցով և ստացել աջակցություն: Պուտինը հետագայում հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինա զորք մտցնելու հնարավորություն ունի, բայց առայժմ անհրաժեշտություն չի տեսնում:

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին