Արամ MP3-ին և «Վիտամին» ակումբը «Եվրատեսիլ-2014»-ին ընդառաջ Ռուսաստանում համերգային շրջագայություն կունենան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիտամին» հումորային ակումբը, այդ թվում «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ին հյուրախաղերով հանդես կգան Ռուսաստանի յոթ քաղաքներում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից: Խմբի անդամները տեսահոլովակում` նշել են, որ հյուխաղերի միջոցով կսատարեն «Եվրատեսիլ-2014» -ի հայաստանյան պատվիրակին:

Առաջին համերգը տեղի կունենա մարտի 28-ին Ռոստովում, երկրորդը` մարտի 29-ին` Պյատիգորսկում, իսկ երրորդը` մարտի 30-ին Կրասնոդարում: Ապրիլյան հյուրախաղերը կմեկնարկեն Սոչիում ապրիլի 1-ին, այնուհետև կշարունակվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, և կեզրափակվեն ապրիլի 8-ին Նիժնի Նովգորոդում: Առաջիկայում համերգային շրջագայությունը կշարունակվի նաև Եվրոպայում:

Արդեն ընտրվել է «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան մասնակցի երգը: Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ:«Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական միտումները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը: Մրցույթի ստեղծագործական խմբի որոշմամբ, ընտրված երգը, համանուն տեսահոլովակի հետ համատեղ, կհրապարակվի մինչեւ մարտի 15-ը:Մրցույթն այս տարի կրում է «Join us» («Միացեք մեզ») խորագիրը: Կազմակերպիչների նախաձեռնությամբ այս տարի յուրաքանչյուր մարդ կկարողանա հայտնվել «Եվրատեսիլ»-ում, եթե երգի «Եվրատեսիլ 2013»-ի հաղթող ճանաչված Դանիայի ներկայացուցիչԷմիլի դը Ֆորեսթի «Only Teardrops»երգը կամ պարի այդ երգի ներքո՝ տեսագրվելով JoinUs.dk կայքում: Լավագույն կատարումները կցուցադրվեն մրցույթի էկրաններին, իսկ պարողները կստանան մրցույթի բեմում ելույթ ունենալու հրավեր:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ