Մշակույթ

Երիտասարդական նվագախումբը հանդես կգա հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկու հետ

1 րոպեի ընթերցում

Երիտասարդական նվագախումբը հանդես կգա հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկու հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 13-ին ելույթ կունենա հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկու հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգի ընթացքում հանդիսատեսին կներկայացվեն Յոհաննես Բրամսի «Ջութակի կոնցերտ»-ը և Լյուդվիգ վան Բեթհովենի Սիմֆոնիա թիվ 6 «Հովվերգական»-ը:

Դմիտրի Սիտկովեցկին հանդես է եկել բազմաթիվ աշխարհահռչակ նվագախմբերի հետ, այդ թվում՝ Բեռլինի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիաները, ԹագավորականԿոնցերտգեբաու նվագախումբը և մի շարք այլ նվագախմբեր: Երաժիշտը մշտապես մասնակցություն է ունենում ճանաչված միջազգային փառատոներում:2003թ.-ից մինչ օրս, Սիտկովեցկին հանդիսանում է Գրինսբորոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում