Սպորտ

Լևոն Արոնյանը բարելավել է ցուցանիշը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը բարելավել է ցուցանիշը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ Արոնյանը կրկին երկրորդ տեղում է:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստն իր միավորների քանակը հասցրել է 2830-ի: Առաջին տեղում կրկին Մագնուս Կարլսենն է: Նա իր ակտիվում ունի 2881 միավոր: Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Տոպալովը, Ֆաբիանու Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Վիշի Անանդը, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Լագրավը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շախմատային թիմային օլիմպիադայի եռակի չեմպիոնը մարտին կմասնակցի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում