Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելեր 2/1. Կաֆկայի գործերն ընդգրկվել են ամենաշատ վաճառված ստեղծագործությունների ցանկում

7 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 2/1. Կաֆկայի գործերն ընդգրկվել են ամենաշատ վաճառված ստեղծագործությունների ցանկում

ԵՐԵՎԱՆ , 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ կրկին գլխավորում է բոլոր ժամանակների ամենապահանջված գրքերից մեկը` ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Գիրքը հրատարակվել է 1943 թ. և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունը: Այն տպագրել է «Անտարես» հրատարակչությունը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշվված օրինակներ: Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակ:

ԳրիգորՆարեկացու«Մատյանողբերգության»պոեմըևս ամենաշատ վաճառված գրքերի ցանկում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի`պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկություններով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Բեսթսելերի ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը` ամերիկացի գրողՖրենսիսՍքոթՖիցջերալդի«ՄեծնԳեթսբին»է,որն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Գերմանացի գրողՖրանցԿաֆկայի«Դատավարություն»ստեղծագործությունն այս անգամ չորրորդ հորիզոնականում է: Կաֆկայի ստեղծագործությունների մեծ մասը տպագրվել է հեղինակի մահից հետո։

Կաֆկայիմեկ այլ ստեղծագործություն`«Դղյակը», զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը: Այն համարվում է 20-րդ դարի գրականության մեծագույն նվաճումներից մեկը:

Հայաստանի «Ոսկե եղեգն» պետական մրցանակի դափնեկիր, երջանկահիշատակԼևոնԽեչոյանի«Արշակարքա,Դրաստամատներքինի»պատմավեպն այս շաբաթ վեցերորդ հորիզոնականում է: Այն երեք հրատարակություն է ունեցել: Լևոն Խեչոյանը, չվախենալով ֆինանսական և տեխնիկական սուղ վիճակից, երբ չկար ոչ գումար, ոչ էլ թուղթ, երբ դժվար էր ապրուստը իր և բոլորիս համար,1995թ. հրատարակեց իր ստեղծագործությունը: Վեպը վերահրատարակվեց 2002-ին, որին հաջորդեց երրորդ հրատարակությունը: Սա խոսում է այն մասին, որ Լևոն Խեչոյանի գրքերը գրախանութներում ամենափնտրվածներից են ու ամենահարցվածներից մեկը` գրադարաններում: «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպի մասին բազմաթիվ հոդվածներ և ուսումնասիրություններ են գրվել: Գիրքը հիմնված է 4-րդ դարի պատմական իրադարձությունների վրա, որոնք Խեչոյանը յուրովի է ներկայացնում ու մեկնաբանում: Գրողը պատմում է նաև նորագույն ժամանակների հայկական անկախ պետականության կայացման դժվարությունների մասին: Այդ առումով վեպը նաև մեր ժամանակների մասին է՝ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական ճանաչելիությամբ:

Անգլիացի գրողՋորջՕրուելի«Անասնաֆերմա»ստեղծագործությունը ևս ընդգրկվել է «Երևանյան բեսթսելերի» ցուցակում:«Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված էՉինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:

Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունինևծովը»ստեղծագործությունը վերադարձել է վարկանիշային աղյուսակ: Այս գործի համար 1954 թ. Հեմինգուեյն արժանացել է Նոբելյան մրցանակի: Ստեղծագործությունն իսկական հեղաշրջում մտցրեց համաշխարհային գրականության մեջ: Ստեղծագործության գլխավոր հերոսը ձկնորս Սանտյագոն է` խեղճ ու միայնակ մի ծերունի, ում ճակատագիրն անմիջականորեն կապված է ծովի հետ, որն էլ ապահովում է նրա համեստ գոյությունը:

Սրան հաջորդում է կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակը: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:

«Երևանյան բեսթսելերը» եզրափակում է ֆրանսիացի արձակագիր և թատերագիր ԱլբերՔամյուի «Ժանտախտը» վեպը: Այն ներկայացնում է նացիզմի և ֆաշիզմի քայքայիչ էությունը: Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 33
2 +8

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նաիրի 20
3 +2

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբի»

Զանգակ 17
4 0

Ֆրանց Կաֆկա

«Դատավարություն»

Ապոլոն 14
5 *

Ֆրանց Կաֆկա

«Դղյակը»

Ապոլոն 11
6 *

Լևոն Խեչոյան

«Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»

Անտարես 10
7 +2

Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա»

Անտարես 10
8 *

Էռնեստ Հեմինգուեյ

«Ծերունին և ծովը»

Անտարես 10
9 -1

Գաբրիել Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 10
10 -7

Ալբեր Քամյու

«Ժանտախտը»

Ապոլոն 8

Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում