Միջազգային

Գերմանիայի նախկին նախագահին արդարացրել են կոռուպցիայի գործով

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի նախկին նախագահին արդարացրել են կոռուպցիայի գործով

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաննովերի դատարանը փետրվարի 27-ին ԳՖՀ-ի նախկին նախագահ Կրիստիան Վուլֆին արդարացրել Է ծառայողական դիրքը անձնական նպատակներով օգտագործելու գործով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:

Վուլֆը մեղադրվում Էր այն բանում, որ, լինելով Ներքին Սաքսոնիա դաշնային երկրամասի կառավարության ղեկավար, 2008 թվականին որոշակի ծառայությունների դիմաց պաշտպանել Է իր ընկերոջ՝ գործարար եւ պրոդյուսեր Դավիդ Գրենեվոլդի նախագիծը:

Հետաքննության տվյալների համաձայն՝ Գրենեվոլդը «Օկտոբերֆեսթ» փառատոնի ժամանակ 720 եվրո Է վճարել Մյունխենի հյուրանոցում Վուլֆի եւ նրա ընտանիքի ապրելու համար:

Կոռուպցիայի հետ կապված մեղադրանքները Կրիստիան Վուլֆին հարկադրել Էինն 2012 թվականի սկզբին թողնել Գերմանիայի նախագահի պաշտոնը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում